Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդը պատասխանատվության է ենթարկվել![]() 6 մարտի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմում հայ հոգևորականի վրա թքած երիտասարդին պատասխանատվության է ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Բաղդասարյանը: Օրինախախտին որոշվել է տուգանել: Վերջին անգամ նման որոշում կայացվել է 1967-ին: «Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում հրեա երիտասարդը, տեսնելով հայ հոգևորականների եկեղեցական թափորը, մի քանի անգամ թքել էր հոգևորականներից մեկի վրա: Երիտասարդն անմիջապես հանձնվել էր թափորը ուղեկցող ոստիկաններին, իսկ տուժող հոգևորականը բողոք էր ներկայացրել ոստիկանություն: Հարցաքննությունից և ականատեսներից վկայություն վերցնելուց հետո, ոստիկանությունը մարտի 5-ին պաշտոնական նամակով ծանուցել է տուժած հայ հոգևորականին, որ ոստիկանությունը որոշել է օրինախախտ երիտասարդին տուգանել 1500 շեքելով (մոտ 430 դոլար)»,-ասվում է գրառման մեջ: Նշված դեպքը գրանցվել է 2019-ին: Հայ հոգևորականները Երուսաղեմում հաճախ են հարձակման ենթարկվում հրեա ծայրահեղական հոգևորականների կողմից, որոնք թքում և անեծքներ են հնչեցնում: Թեև ոստիկանությունը հայտարարում է, որ նման ցանկացած դեպք ուղեկցվում է վիրավորողների ձերբակալությամբ, դա հաճախ այդպես չէ և միջադեպերը շարունակվում են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |