«Ժողովրդավարությունը դրա համար է»․ Փաշինյանը՝ թռուցիկն իր վրա նետած աղջկան![]() 6 մարտի 2020 - 23:15 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ միջադեպ է եղել քաղաքացիներից մեկի հետ։ Փաշինյանը քարոզարշավ էր անցկացնում Երևանի մետրոյում՝ անձնագրին նմանեցված «Այո»-ի թռուցիկներ բաժանելով։ Երբ հերթական թռուցիկն է տվել երիտասարդ աղջիկներից մեկին, վերջինս ճղել է այն ու կտորները նետել վարչապետի վրա։ Վերջինս դրան արձագանքել է` ասելով, որ «ժողովրդավարությունը դրա համար է», ու շարունակել քարոզարշավը։ Ավելի ուշ Փաշինյանն անդրադարձել է միջադեպին ֆեյսբուքյան իր էջում։ «Նա (աղջիկը՝ խմբ․) Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը», - գրել է նա։ Սահմանադրական հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |