Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդներն արդեն 9-ն են 7 մարտի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 9-ի՝ մարտի 6-ին երկրում 3 նոր դեպք է գրանցվել։ Նոր հիվանդացածներն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք նոր են վերադարձել Իրանից, տեղեկացնում է Haqqin.az-ը։ Նրանցից մեկը` ծնված 1938-ին, հոսպիտալացվել է առողջական վիճակի պատճառով։ Հետազոտման արդյունքում նրա մոտ ախտորոշվել է երկկողմ թոքաբորբ՝ լաբորատոր հետազոտությունը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը։ Մյուս 2-ը, 1993թ․ և 1994թ․ ծնված, ուսանողներ են Իրանի Կում քաղաքից, նրաք կարանտինի են ենթարկվել Ադրբեջանի սահմանը հատելիս։ Հետո նրանց մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածներից 7-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ-ի, մեկն էլ՝ Գերմանիայի։ Մարտի 6-ի տվյալներով Չինաստանում 99-ը նոր դեպք է գրանցվել, ինչը 44-ով պակաս է նախորդ ցուցանիշից, մահացել է 28 մարդ, բոլորը Հուբեյից։ Մարտի 7-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը, 3455 մարդ մահացել է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |