«Արմենիա» ավիան չեղարկել է Երևան-Լիոն թռիչքները կորոնավիրուսի պատճառով

«Արմենիա» ավիան չեղարկել է Երևան-Լիոն թռիչքները կորոնավիրուսի պատճառով

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան մարտի 16-ի, 23-ի, 30-ի և ապրիլի 2-ի, 6-ի, 13-ի չվերթերը՝ պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի դեպքերի զգալի աճով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Նա նշել է, որ որոշումը կայացվել է` հաշվի առնելով նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը։

«Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց որևէ հավելյալ տուգանքների»,– հայտնել է Խաչատրյանը:

Ավելի վաղ ավիաընկերությունը մինչև մարտի 22-ը ներառյալ դադարեցրել էր չվերթները դեպի Իսրայել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---