ՌԴ բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը սկսվում է![]() 7 մարտի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկում է ՌԴ բուհերում ուսանելու թեկնածուների ընտրությունը։ Հավակնել կարող են ինչպես ՀՀ, այնպես էլ հայաստանաբնակ ՌԴ քաղաքացիներ։ Ցանկացողները պետք է մինչև մարտի 20-ը հայտ գրանցեն Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կայքում, իսկ հետո անձամբ ներկայացնեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Արդեն մարտի 23-ին կմեկնարկեն ստուգումները, տեղեկացնում է «Միր 24»-ը։ Այն ուսանողները, որոք կընտրվեն, կմեկնեն ՌԴ սովորելու` դաշնային բյուջեի հաշվին։ «Արդեն գրանցվել է 500 դիմորդ։ Կարծում եմ` դա դեռ վերջը չէ, էլի գրանցվողներ կլինեն։ Առաջին տեղերում են բժշկությունը, մենեջմենթը, իրավագիտությունը, մաթեմատիկան»,- ասել է կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին։ ՌԴ-ն ամեն տարի հատուկ ծրագրով ավելի քան 200 տեղ է հատկացնում Երևանից ուսանողների անվճար ուսուցման համար։ Հայերի շրջանում առավել պահանջված են ՌԴ հետևյալ բուհերը՝ Էկոնոմիկայի բարձրագուն դպրոցը, Սանկտ Պետերբուրգի համալսարանը և Մոսկվայի Ֆիզտեխը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |