Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավարի որդին![]() 7 մարտի 2020 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10-ի։ COVID-2019 տիպի վիրուսով է վարակվել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի որդին՝ Նիկոն։ Նա վարակվել է Իտալիայից եկած աշխատակցից, որը հոսպիտալացվել էր ավելի վաղ, գրում է «Sputnik Գրուզիան»։ «Մենք կորնավիրուսով 10 հիվանդ ունենք։ Վերջին հաստատված դեպքը Նիկա Գամկրելիձեն է, որը շփում է ունեցել հիվանդների խմբի հետ։ Բազմաթիվ կոնտակտներ են ստուգվել, սակայն կորոնավիրուսը միայն նրա մոտ է հայտնաբերվել»,- ասել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Զուգբայան։ Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը: Վարակակիրների մեծ մասը՝ մոտ 80,000 հոգի գտնվում են Չինաստանում, Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 6700 դեպք, Իրանում` մոտ 4700-ի, Իտալիայում՝ մոտ 4600-ի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |