Իտալիայում կորոնավիրուսից մահերի թիվը 200-ի է մոտեցել 7 մարտի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից Իտալիայում մոտ 197 մարդ է մահացել, վիրուսով ամբողջ երկրում վարակվել է մոտ 4636 մարդ, հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելլին, փոխանցում է Ինտերֆաքսը: Նրա խոսքով՝ վիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոմբարդիայում (2612 վարակակիր), ընդհանուր առմամաբ՝ երկրի 21 շրջանում կորոնավիրուս է հայտնաբերվել: Բորելլին նշել է, որ վիրուսից բուժվել է 523 մարդ: Կորոնավիրուսի պատճառով Իտալիայում մինչև մարտի 15-ը փակ են բոլոր ուսումնական հաստատությունները: ԱՀԿ տվյալներով` Իտալիան այժմ համարվում է համաճարակի տեսանկյունից ոչ ապահով երկիր՝ Հրվ. Կորեայի և Իրանի հետ միասին: Մարտի 3-ին Ryanair բյուջետային ավիաընկերությունը հայտարարել էր, որ պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները՝ մարտի 17-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Մի շարք քաղաքացիներ հայտնել են, որ մարտին որոշ թռիչքների չեղարկման մասին նամակներ են ստացել ավիաընկերությունից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |