«Արսենալի» մարզիչ. Մխիթարյանը կարող է վերադառնալ 7 մարտի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ կարող է ապագա ունենալ Լոնդոնի «Արսենալում», հայտարարել է թիմի մարզիչ Միկել Արտետան, փոխանցում է Goal-ը: Նա նշել է, որ Մխիթարյանն իրեն միշտ էլ դուր է եկել: Մարզչի խոսքով՝ հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ ցանկացած թիմում, երբ իր լավագույն մարզավիճակում է: Նա հայտնել է, որ հետևում են Մխիթարյանի խաղին՝ ճիշտ որոշում կայացնելու համար: Արսենալի գլխավոր մարզիչը հնարավոր է համարել Մխիթարյանի վերադարձն իր թիմ՝ նաև ֆուտբոլիստի՝ Իտալիայում ցուցադրած արդյունքից հետո. 17 խաղում Մխիթարյանն իտալական «Ռոմայի» կազմում 6 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել: Մխիթարյանը լոնդոնյան թիմ էր տեղափոխվել 2018-ին, այժմ նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է |