Ֆրանսիայում հիվանդանոցներից մոտ 11,000 բժշկական դիմակ են գողացել 7 մարտի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Փարիզի և արվարձանների հիվանդանոցներից մոտ 11,000 բժշկական դիմակ են գողացել, տեղեկացնում է Sputnik Արմենիան` Le Figaro-ին հղումով։ Այդ մասին հայտարարել է Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի առողջապահության կենտրոնը, որի ենթակայությամբ գրեթե 50 հիվանդանոց կա։ Կազմակերպությունում ասել են, որ խոսքը մի քանի միջադեպի մասին է։ Ստուգումը ցույց է տվել, որ միայն Բիշի հիվանդանոցից Փարիզի 18-րդ շրջանում անհայտները մոտ 2000 դիմակ են գողացել։ Բացի այդ, ֆրանսիական հիվանդանոցներից ավելի քան 1400 սրվակ սպիրտային հակասեպտիկ են գողացել։ Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի մոտ 80 երկրում, վիրուսով վարակվել է 102,000 մարդ, մահացել՝ մոտ 3400-ը, առողջացել՝ մոտ 57,000-ը: Վարակակիրների մեծ մասը՝ մոտ 80,000 հոգի գտնվում են Չինաստանում, Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 6700 դեպք, Իրանում` մոտ 4700-ի, Իտալիայում՝ մոտ 4600-ի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից |