Արցախի ԿԸՀ-ն հրապարակել է նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը![]() 7 մարտի 2020 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակից թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերն ու ելքերը: Ներկայացվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության մարտի 6-ի ամփոփ տեղեկանքները` Արցախի նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Համապետական ընտրությունների քվեարկության օրը` մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվել է ոչ աշխատանքային: Արցախի նախագահ Բակո Սահակյանը չի մասնակցելու ընտրություններին: Նախագահի 14 թեկնածու կա։ Երկրի նոր Սահմանադրությամբ՝ 2017-2020թթ. ԱՀ համար անցումային փուլ է, որի ընթացքում օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին: Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում է 2007-ից, 2017-ի հուլիսին ԱԺ-ում վերընտրվել էր նախագահ՝ անցումային փուլի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |