Փաշինյանը՝ ծեծված աղջկա մասին. Նա զոհն է մտայնության, թե բռնությունը կարող է որևէ արդարացում ունենալ![]() 9 մարտի 2020 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշեկով, որ նա նաև զոհն է նաև այն մտայնության, թե բռնությունը կարող է ունենալ որևէ արդարացում: «Շատերս ենք ցավում այս աղջնակի և նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ բռնությունը՝ մասնավորապես, կարող է ունենալ որևէ արդարացում»,- ասվում է գրառման մեջ: Ինչպես տեղեկացնում են «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից, աղջիկն արդեն սկսել է շնչել ինքնուրույն, արհեստական շնչառության սարքը հանվել է։ Նրա վիճակը շարունակում է ծանր մնա, երեխան դեռ անգիտակից է։ Մարտի 5-ին` ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին շտապօգնությունն ահազանգ էր ստացել, որ Գյումրիի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց ծեծած 28-ամյա տղամարդը ձերբակալվել էր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |