ՀՀ-ում առաջին անգամ կատարվող սրտի վիրահատությունը հաջող է անցել. Երեխայի վիճակը կայուն է![]() 9 մարտի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում 4-ամյա Անգելինայի սրտի վիրահատությունը, որն առաջին անգամ էր կատարվում Հայաստանում, բարեհաջող է ավարտվել՝ շնորհիվ վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բուժանձնակազմի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: ՀՀ-ում մոտ երկու օրում հավաքվել էր երեխայի վիրահատության համար անհրաժեշտ գումարի 70%-ը՝ մոտ $70,000, մնացած $30,000-ը նախարարի հրամանով տրվել էր պետական բյուջեից: «Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները»,- գրել է Թորոսյանը։ Նշվում է, որ արհեստական ձախ փորոքի վիրահատություն ՀՀ-ում առաջին անգամ է կատարվել, այն տևել է ամբողջ գիշեր, երեխայի վիճակը կայուն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |