Իտալիան 1-ին տեղում է աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով![]() 9 մարտի 2020 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Իտալիան հայտնվել է աշխարհում 1-ին տեղում կորոնավիրուսից մահացության ցուցանիշուվ՝ այդ երկրում մահանում է վարակվածներից յուրաքանչյուր 20-րդը, գրում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 8-ին կորոնավիրուսից մահացածների թիվն այդ երկրում կտրուկ աճել է՝ հասնելով 366-ի (7300 վարակվածի 4,96%-ը): Մեկ օրում 133 մարդ է մահացել, գրում է ՌԲԿ-ն: Մահացությամբ երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որտեղ հայտնաբերվել է վարակման 472 դեպք, սակայն մահացել է արդեն 19 մարդ (4,03%): Չինաստանը մահացության մակարդակով 3-րդն է (3,83%), իսկ Իրանը՝ 4-րդը (2,96%): Կորոնավիրուսի ամենաշատ տարածվածության երկրներից մահացության ամենացածր ցուցանիշը Հարավային Կորեայում է՝ այնտեղ մահանում է վարակվածների 0,68%-ը: Ընդ որում, Հարավային Կորեան վարակվածների քանակով առաջին տեղում է աշխարհում՝ բնակչության յուրաքանչյուր 1 մլն-ին բաժին է ընկնում 142,100 հաստատված դեպք: Իտալիայի 14 նահանգ կորոնավիրուսի պատճառով կարանտինի մեջ է, այդ թվում՝ Լոմբարդիան, Ռիմինին, Մոդենան, Նովարան և մյուսները: Այդ շրջանները փակ կլինեն մարտի 8-ից մինչև ապրիլի 3-ը: Բացի այդ, 14 շրջանում փակ կլինեն դպրոցները, թանգարանները, մարզասրահները, ինչպես նաև կդադարեցվեն կրոնական արարողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |