Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։

Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Բրյուսել այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---