Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 194-ի![]() 9 մարտի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 194-ի՝ մեկ օրում 49 մարդ է մահացել: Այդ մասին մարտի 8-ին տեղեկացրել է Իրանի առողջապահության նախարարությունը: Սա փետրվարից ի վեր, երբ գրանցվեցին վարակման առաջին դեպքերը, մահացության ռեկորդային բարձր ցուցանիշ է, գրում է Deutsche Welle-ն: Կորոնավիրուսով վարակվածների քանակն Իրանում հասել է 6566-ի: Չինաստանից և Հարավային Կորեայից հետո Իրանը կորոնավիրուսից առավել տուժած երկրներից է: Համաճարակն Իրանում արդեն 31 նահանգում է գրանցվել: Ամբողջ երկրում փակ են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մեծ մշակութային և մարզական միջոցառումները: Iran Air իրանական ավիաընկերությունը մարտի 8-ին հայտնել է անորոշ ժամկետով դեպի Եվրոպա բոլոր չվերթների կասեցման մասին: Ընթերցեք նաև. Իտալիան 1-ին տեղում է աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշով Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |