Աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 3800 մարդ. Եվրոպայում հարյուրավոր նոր դեպքեր կան

Աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 3800 մարդ. Եվրոպայում հարյուրավոր նոր դեպքեր կան

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում մոտ 110,110 է, վիրուսից մահացել է մոտ 3800 մարդ, վերականգնվել՝ մոտ 62,000-ը:

Ներկայումս վարակակիր համարվող մոտ 43,000 մարդկանց 14%-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է, փոխանցում է Worldometer-ը:

Չինաստանում վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտ 80,738 է, նրանցից 3120-ը մահացել են, մոտ 58,677-ը՝ վերականգնվել: Հրվ. Կորեայում գրանցվել է վարակի մոտ 7300 դեպք, մահացել է մոտ 56 մարդ:

Մարտի 9-ի դրությամբ՝ Իտալիայում մահերի թիվն արդեն 366-ի է հասել, վարակվել է մոտ 7375 մարդ:

Չնայած վիրուսով վարակվածների և մահացության ընդհանուր թվով Չինաստանը համաշխարհային առաջատարն է, Իտալիան առաջին տեղում է վիրուսից մահացության ցուցանիշով, այդ երկրում յուրաքանչյուր 20-րդ վարակվածը մահանում է: Չինաստանը մահացության մակարդակով 3-րդն է:

Իրանում կորոնավիրուսով վարակվել է մոտ 6500 մարդ, մահացել՝ 194-ը: Ֆրանսիայում և Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 1000-ը, Ֆրանսիայում նաև մահվան 19 դեպք կա:

Վարակման հարյուրավոր դեպքեր են գրացվել նաև ԱՄՆ-ում, Իսպանիայում, Շվեցարիայում ու Ճապոնիայում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ավելի վաղ հայտնել էին, որ վիրուսի դեմ պատվաստանյութ առայժմ ստեղծած չէ: ԱՀԿ-ից նշում են, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենային, հաճախ լվանալ ձեռքերը ու դրանք չմոտեցնել դեմքին, աչքերին, քթին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---