Փրկարարները գտել են մոլորված ռուս զբոսաշրջիկներին և օգնել լեհ լեռնագնացներին

Փրկարարները գտել են մոլորված ռուս զբոսաշրջիկներին և օգնել լեհ լեռնագնացներին

PanARMENIAN.Net - ԱԻՆ փրկարարները մարտի 8-ին օգնել են Արագած բարձրացած լեհ լեռնագնացներին և գտել Թռչկանի ջրվեժի ճանապարհին մոլորված ռուս զբոսաշրջիկներին:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էին, որ Լեհաստանի 2 լեռնագնաց (25-ամյա) գտնվում է Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել:

GPS կոորդինատների օգնությամբ փրկարարներն օդերևութաբանական 2-րդ կայանի մոտակայքում հայտնաբերել են լեռնագնացներին՝ Լեհաստանի քաղաքացիներ Ուրբան Կոնրադին (ծնված 1991 թ.) և Օրեսթ Տառասիուկին (ծնված 1991 թ.):

Լեռնագնացներից մեկին, ով ստացել էր ոտքի վնասվածք, փրկարարները մոտեցրել են «Ամբերդ» հիդրոօդերևութաբանական կայանի մոտ գտնվող շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ:

Ահազանգ էր ստացվել նաև, որ Լոռու մարզի Թռչկանի ջրվեժ տանող ճանապարհին զբոսաշրջիկներ են կորել:

Փրկարարները ոստիկանության հետ համատեղ ջրվեժից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ շինության ներսում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Վալերի Ս.-ին (ծնված 1999 թ.) և Անաստասիա Բ.-ին (ծնված 1999 թ.), որոնք տեղափոխվել են Գյումրի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---