ՊԲ զորամասերից ևս մեկն անցել է սննդով ապահովման նոր տարբերակի![]() 9 մարտի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը: Հերթական ճաշարանի բացման արարողությանը մասնակցել և մատուցվող սննդատեսակներին ծանոթացել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Ինչպես պարենային ապահովման նոր տարբերակին անցած մյուս բոլոր զորամասերում, այստեղ ևս, անձնակազմի արձագանքը դրական էր: Միավորման հրամանատար, գնդապետ Կարեն Շաքարյանի համոզմամբ՝ քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման գործընթացի իրականացումը հրամկազմի համար խնայում է ոչ միայն հսկայական մարդկային և նյութական միջոցներ, այլև ապահովում է հավելյալ ազատ ժամանակ: Դա հնարավորություն է տալիս մարտական պատրաստության ու պատրաստականության համալիր գործընթացներին հատկացնել ավելի մեծ ուշադրություն: Միավորման ենթակա մյուս զորամասերում ևս ընթացքի մեջ են պարենային ապահովման նոր տարբերակի անցման աշխատանքները, որոնք ավարտին կհասնեն սահմանված ժամկետներում: Սննդի մատակարարման պիլոտային ծրագրի ներդրման գործընթացում 2019-ին ներգրավվել է մասնավոր 4 կազմակերպություն, որոնց թիվը 2020-ին շարունակելու է ավելանալ: Ծրագրի վերաբերյալ զինծառայողների շրջանում արձագանքը դրական է:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |