Փաշինյան-Միշել հանդիպումը կորոնավիրուսի պատճառով առանց ձեռքսեղմման է սկսվել

Փաշինյան-Միշել հանդիպումը կորոնավիրուսի պատճառով առանց ձեռքսեղմման է սկսվել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսելում է։ Բելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը սկսվել է առանց ձեռքսեղմման, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կառավարության ղելավարը:

Վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը։

Հայաստանի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի և Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---