Կոնգոյում բուժվել է Էբոլայով վերջին հիվանդը 9 մարտի 2020 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Կոնգոյում հիվանդանոցից դուրս է գրվել Էբոլայի տենդով բուժվող վերջին հիվանդը՝ Մասիկա Սեմիդան: Երկու շաբաթում նոր դեպք չի գրանցվել: Ավելի քան 2200 մարդ է զոհվել այն օրվանից, երբ 2018-ի օգոստոսին Էբոլայի տենդի համաճարակ սկսվեց Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում: Քանի որ նոր դեպքեր չեն եղել, ՄԱԿ-ում կարծում են՝ բռնկումը, հավանաբար, կարող է ավարտված լինել, տեղեկացնում է Al Jazeera-ն: «Սա շատ լավ նորություն է», - ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեուսը. - «Հիշում եմ, թե ինչպես էր ամբողջ աշխարհը մտահոգվում Էբոլայի պատճառով, հատկապես առողջապահության համակարգի այն հազարավոր աշխատակիցների համար, որոնք այդքան բան զոհաբերեցին Էբոլայի դեմ պայքարում»: Էբոլայի հեմորագիկ տենդը համանուն վիրուսով վարակման արդյունքում առաջացող հիվանդություն է, որի պատճառով մահացության մակարդակը հասնում է 90 տոկոսի: Տենդի բռնկումը սկսվեց Արևմտյան Աֆրիկայում՝ 2014-ի փետրվարին: Վարակը շուտով դուրս եկավ երկրից ու տարածվեց նաև Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում, Սենեգալում, ԱՄՆ-ում, Իսպանիայում ու Մալիում: Տենդի ինկուբացիոն շրջանը 2-21 օր է: Հիվանդությունն ընթանում է ուժեղ գլխացավով, ընդհանուր հոգնածությամբ, լուծով, երիկամների ու լյարդի գործառույթների խախտմամբ, մկաններում և որովայնի հատվածում, ինչպես նաև թոքերի ցավերով և ուժեղ հազով: Սովորաբար մահը վրա է հասնում երկրորդ շաբաթում արյունահոսությունից և շոկից: Էբոլայի վիրուսը փոխանցվում է վարակակիր մարդու արյան, արտաթորանքի, այլ հեղուկների ու օրգանների հետ անմիջական շփման արդյունքում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |