Չինաստանում 100-ամյա ծերունին բուժվել է կորոնավիրուսից![]() 9 մարտի 2020 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Չինական Հուբեյ նահանգի 100-ամյա բնակիչը բուժվել է կորոնավիրուսից: Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ նա ամենատարեց պացիենտն է, որն ապաքինվել է Covid-19 վիրուսից: Նրան դուրս են գրել՝ Ուհանում 13 օր բուժվելուց հետո: Մինչդեռ ծերունին ունի զուգորդվող բարդ հիվանդություններ՝ Ալցհեյմերի հիվանդություն, հիպերտոնիա և սրտի անբավարարություն, գրում է Esquire-ը: Հիվանդի ծանր վիճակի մասով բժիշկները հատուկ խորհրդակցություններ են անցկացրել: Արդյունքում նրան բուժում էին նշանակել հակավիրուսային դեղամիջոցների, ավանդական չինական բժշկության և արյան փոխներարկման կիրառմամբ: Մարտի 9-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների քաղակը հասել է 110, 041-ի, մահացել է 3825 մարդ, ապաքինվել է՝ 62,000-ը: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսը տարածվել է արդեն 101 երկրում: Մահացության ցուցանիշով առաջին տեղում Իտալիան է՝ մահացել է հիվանդներից յուրաքանչյուր 20-րդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |