SIPRI. 2015-19-ին ՀՀ-ն և Ադրբեջանը հրթիռներ են ներկրել, որոնք կարող են թիրախներ խոցել միմյանց տարածքում![]() 9 մարտի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության համաձայն՝ 2015-2019թթ. Հայաստանն ու Ադրբեջանն ավելացրել են իրենց ռազմական ներուժը սպառազինությունների, այդ թվում՝ միմյանց տարածքում թիրախներ խոցելու ունակ հրթիռների ներկրմամբ: Զեկույցում նշվում է, որ 2015-2019թթ. «կրկին զինված բախումներ են եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև»: «Վերջին 5 տարում Հայաստանը զենքը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է ներկրել: Իսկ Ադրբեջանը զենքի 60%-ը ներմուծել է Իսրայելից, 31%-ը՝ ՌԴ-ից»,- ասվում է զեկույցում: 2015-2019թթ. սովորական սպառազինությունների հիմնական տեսակների միջազգային մատակարարումների ծավալը, 2010-2014թթ. համեմատ, աճել է 5.5%-ով: 2015-2019թթ. զենքի խոշորագույն արտահանողներն են եղել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը: Ըստ նոր տվյալների՝ սպառազինության առաքումը Մերձավոր Արևելք ավելացել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |