Պետրոսյան. Օպերայի շրջակայքի բարեկարգման մրցույթի ժյուրիում մի մարդ է, ով 2012-ին արդարացնում էր ԱՕԿՍ-ի քանդումը![]() 9 մարտի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է Օպերայի շրջակայքի բարեկարգման նախագծին և հայտարարված մրցույթին՝ նշելով, որ ընտրող հանձնաժողովի անդամներից է նախկին մի պաշտոնյա, որը 2012-ին արդարացնում էր ԱՕԿՍ-ի շենքի քանդումը: «Չեմ անդրադառնում այդ մրցույթին, քանի որ դա մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրականում որևէ փոփոխություն չկա նման խոշոր մասշտաբով խնդիրներ լուծելու և առհասարակ նորմալ կազմակերպված ճարտարապետական մրցույթների միջոցով գաղափարներ գեներացնելու համար։ Սակայն փաթեթում աչքիս զարնեց ժյուրիի կամ այսպես ասած ընտրող հանձնաժողովի կազմը, ու հատկապես՝ մեկ անուն։ Մրցույթում տխրահռչակ Քաղաքաշինության կոմիտեն ներկայացնում է 2012-ին ԱՕԿՍ-ի շենքի քանդումն արդարացրած՝ մշակույթի նախարարության նախկին պաշտոնյան»,- ասվում է գրառման մեջ: Պետրոսյանը նշել է, որ հարցին չէր անդրադառնա, եթե, «համաձայն օդում կախված լուրերի», փորձ չլիներ նրան որպես «ոլորտի լավագույն գիտակ» մշակույթի նախարարություն հրավիրել աշխատանքի: «Մենք կարող ենք բազմաթիվ կիսատ-պռատ որոշումների, մասնագիտական առումով բոբիկ մտքերի համար լինել ներողամիտ, բայց երբ կոնկրետ անձինք, որոնք վերջին 2 տարիների փոփոխություններից հետո պետք է ամաչեին փողոցում քայլել, այսօր ջրի երես են դուրս գալիս՝ պետք է ստանան արժանին։ Սրա նպատակը ոչ թե այդ մարդկանց մինչև վերջ ոչնչացնելն է, այլ այսօր նման գործարքների մեջ մտնող մարդկանց ցույց տալը, որ եթե հիմա ինչ-որ պատճառով (թայֆաբազության՝ հիմնականում) պլստացին իրավական պատասխանատվությունից, ապա երկարաժամկետ կտրվածքով կրելու են բարոյական պատասխանատվություն այս ամենի համար»,- ասվում է գրառման մեջ։ Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից՝ Ազատության հրապարակի ու դրա շրջակայքի՝ Մեսրոպ Մաշտոց և Սայաթ-Նովա պողոտաների, Թումանյան և Տերյան փողոցներով պարփակված գոտու վերականգնման ու բարեկարգման մրցույթ կանցկացվի: Նախատեսվում է, որ հրապարակային մրցույթին ներկայացված առաջարկներից լավագույնին կընտրի 10 հոգուց բաղկացած հանձնաժողովը, որի կազմում են նաև քաղքապետ Հայկ Մարությանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |