Ryanair-ը կրճատում է դեպի Իտալիա չվերթերը. ԱԳՆ-ի խորհուրդը՝ խուսափել այդ երկիր այցերից10 մարտի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով Ryanair-ը կրճատել է դեպի Իտալիա պլանավորված թռիչքների ժամանակացույցը, փոխանցում է The Irish Times-ը: Որոշումն ընդունվել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի՝ երկրում շարժն ու հավաքները սահմանափակելու մասին հայտարարությունից հետո: Երեքշաբթի աշխատանքային օրվա ավարտից հետո մինչև ապրիլի 8-ը Ryanair-ը դադարեցրել է բոլոր ներքին չվերթերը դեպի Բերգամո, Միլան, Պարմա և Տրևիզո: Բացի այդ, ավիաընկերությունը հայտարարել է, որ մինչև ապրիլի 8-ը խիստ կրճատվել է նաև միջազգային չվերթերը դեպի Բերգամո, Միլան Մալպենսա, Վենետիկ, Պարմայ, Ռիմինի և Տրևիզո: Այդ ուղղություններով թռիչքները գործելու են միայն ուրբաթ, շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին: Ընկերությունից նշել են նաև, որ չնայած չվացուցակների կրճատմանը, թռիչքների մի մասը կիրականացվի՝ Իտալիա եկած զբոսաշրջիկներին հետ տանելու համար: Ryanair-ում հայտարարել են նաև, որ բոլոր տուժած ուղևորները ստացել են էլեկտրոնային նամակներ՝ իրենց չվերթի չեղարկման կամ հետաձգման մասին: Եթե ուղևորները չեն ստացել այդ նամակները, ապա նրանց թռիչքները կիրականացվեն ըստ պլանավորվածի: Իր հերթին, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս կորոնավիրուսից խուսափելու համար՝ զերծ մնալ դեպի Իտալիա ուղևորություններից։ «ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ԱԳՆ-ից հորդորում են նաև մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ: Երևանից դեպի դեպի Հռոմ ու Միլան Ryanair-ի չվերթները մեկնարկել են 2020-ի հունվարից: Նյութեր թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |