Չինաստանի նախագահն անսպասելի այցելել է կորոնավիրուսի էպիկենտրոն10 մարտի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 10-ին անակնկալ այցով մեկնել է Ուհան, որը համարվում է կորոնավիրուսի օջախը: Երկրի առաջնորդը ծանոթացել է համաճարակի դեմ պայքարում ձեռնարկվող միջոցներին: Սա նրա առաջին այցն է համաճարակի էպիկենտրոն 2019-ի դեկտեմբերից ի վեր, երբ գրանցվեց առաջին բռնկումը, գրում է Deutsche Welle-ն: Մինչդեռ Չինաստանում միայն 19 նոր դեպք է գրանցվել մեկ օրում: Ընդհանուր առմամբ, այդ երկրում վարակը հայտնաբերվել է 80,754 մարդու մոտ: Գրեթե 60,000 հիվանդ ապաքինվել է, մահացել է 3136 մարդ: Մարտի 10-ն արդեն 3-րդ օրն է, ինչ Հուբեյից դուրս բժիշկները հիվանդության նոր դեպք չեն հայտնաբերում: Ընդ որում, տասնյակ միլիոնավոր մարդիկ տարածաշրջանում արդեն գրեթե 2 ամիս կարանտինում են: Եվրոպայում կորոնավիրուսն ամենաշատը տարածվել է Իտալիայում՝ երկրի ամբողջ տարածքում կարանտին է սահմանվել: Մարտի 10-ի տվյալներով, աշխարհում կորոնավիրուսով վարակված է 113,358 մարդ, 59,000-ն ապաքինվել են, 4009-ը՝ մահացել: Հիվանդությունը գրանցվել է 104 երկրում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |