Grand Princess զբոսանավը, որի վրա կորոնավիրուսով հիվանդներ կան, կայանել է Օքլենդում![]() 10 մարտի 2020 - 11:53 AMT PanARMENIAN.Net - GrandPrincessզբոսանավը, որի վրա կորոնավիրուսով հիվանդության 21 դեպք է հայտնաբերվել, մարտի 9-ին կայանվել է Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքի նավահանգստում: Ուղևորներին ավտոբուսներով կտեղափոխեն տուն, հիվանդանոցներ կամ ռազմակայաններ: Այդ վայրերում նրանք կարնտինի տակ մեջ 14 օր: Անձնակազմը կմնա նավի վրա՝ կարանտինն այդտեղ կանցկացնի, հայտնում է Deutsche Welle-ն: Նավում մոտ 3500 մարդ կա: Վիրուսը հայտնաբերվել է անձնակազմի 19 անդամի և 2 ուղևորի մոտ: Հիվանդ ուղևորներից մեկը մահացել է: Grand Princess զբոսանավը պատկանում է այն նույն ընկերությունը, որին պատկանում էր Diamond Princess-ը, որը փետրվարին 2 շաբաթ մնաց ճապոնական Յոկոգամայի նավահանգստում՝ նավի վրա կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այն ժամանակ վարակ հայտնաբերվեց գրեթե 700 մարդու մոտ, որից 6-ը հետագայում մահացավ թոքաբորբից: Մարտի 10-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված է 113,358 մարդ, 59,000-ն ապաքինվել են, 4009-ը՝ մահացել: Հիվանդությունը գրանցվել է 104 երկրում: ԱՄՆ-ում հայտնաբերվել է 708 վարակված, 27 հիվանդ մահացել է: Որոշ նահանգներում արտակարգ դրություն է սահմանվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |