Պոլիկլինիկայի տնօրենն աշխատողից պահանջել է այցելուներից որպես «թեյավճար» գումար հավաքել![]() 10 մարտի 2020 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը տեղեկություն է ստացվել, որ թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն աշխատակիցներից մեկից պահանջել է այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրել և ամեն ամիս որպես կաշառք 50,000 դրամ տալ իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Ոստիկանությունը պարզել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։ Ըստ տվյալների՝ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Ղեկավարը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։ Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |