Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ![]() 10 մարտի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021-ի նոյեմբերի 30-ը, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Կապարոսը հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։ Վերջին տարիներին (2014-ից ի վեր) նա որպես մարզիչ աշխատել է իսպանական «Գրանադայում», «Օսասունայում», իսկ «Սևիլյայում»՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար: 2017-ին եղել է քաթարական «Ալ Ահլիի» մարզիչը: 2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |