ՌԴ-ում առաջարկում են նոր սահմանադրությամբ զրոյացնել Պուտինի նախագահական ժամկետը10 մարտի 2020 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում առաջարկում են նոր սահմանադրությամբ զրոյացնել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետները: ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Նևերովը հայտարարել է, որ խմբակցությունը կսատարի նոր սահմանադրությամբ գործող նախագահի ժամկետները զրոյացնելու մասին պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկին, գրում է ՌԻԱ Նովոստին: «Խմբակցության ղեկավարները կհավաքվեն և կքննարկեն առաջարկը: Այստեղ կարևոր է... անմիջական խորհրդակցություն անցկացնել և նախագահի, և խմբակցությունների առաջնորդների հետ: Բայց այդպիսի փոփոխությունը, որը, կարծում եմ, կձևակերպվի, անկասկած աջակցություն կունենա «Եդինայա Ռոսիա» խմբակցության կողմից»,- հայտարարել է Նևերովը: «Ի՞նչ պետք է արհեստական կոնստրուկցիաներ հորինել, պետք է ամեն ինչ ազնիվ և բացահայտ նախատեսել: Կամ հարկավոր է ընդհանրապես հանել նախագահական ժամկետների սահմանափակումը: Կամ, եթե դա պահանջի իրավիճակը, իսկ կարևորը, եթե դա ցանկանան մարդիկ, օրենքով հնարավորություն տալ գործող նախագահին կրկին ընտրվել այդ պաշտոնում, արդեն՝ ըստ նորացված սահմանադրության»,- ասել է Տերեշկովան, գրում է «Կոմերսանտը»: Պուտինի նախագահության ժամկետը լրանում է 2024-ին, որից հետո, ըստ գործող սահմանադրության, նա այլևս չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը: Առաջին անգամ նա ՌԴ նախագահ է ընտրվել 2000-ին, ապա վերընտրվել 2004, 2012 և 2018 թվականներին: 2012-ի նախագահական ընտրություններից առաջ նախագահի լիազորությունները 4-ից ավելացվեցին մինչև 6 տարի: 2008-2012թթ., Պուտինը եղել է ՌԴ վարչապետը, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Դմիտրի Մեդվեդևը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |