Պուտին. ՌԴ-ն ցանկացած ագրեսորի կպատասխանի ինչպես ԽՍՀՄ-ը՝ հիտլերյան Գերմանիային10 մարտի 2020 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ագրեսորի պատասխանել այնպես, ինչպես ԽՍՀՄ-ը՝ հիտլերյան Գերմանիային, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Խորհրդային Միությունը ենթարկվեց նացիստական Գերմանիայի սարսափելի, ահավոր, աններելի հարձակման՝ մենք 27 մլն մարդ կորցրինք: Աշխարհում չկա մեկ այլ երկիր, որն այդպիսի կորուստ է կրել»,- ասել է նա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հավելել է. «Եվ եթե որևէ մեկը կհանդգնի նման մի բանի, կարող ենք և կրկնել»: «Կարող ենք կրկնել» արտահայտությունը հայտնի է դարձել 1945-ից հետո, երբ ԽՍՀՄ զինվորներից մեկը նման գրություն է թողել Ռայխստագի սյունին: Այն բազմիցս լուսանկարվել է և տեսանկարահանվել: Ենթադրվում է, որ կավիճով արված գրությունը չի պահպանվել: Հեղինակն անհայտ է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |