Գյուլենական Mosaic հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Գյուլենական Mosaic հիմնադրամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Կոլորադոյում գործող բազմամշակութային Mosaic հիմնադրամը (The Multicultural Mosaic Foundation-MMF), որը ոգեշնչվում է թուրք կրոնական առաջնորդ Ֆաթուլլահ Գյուլենի գաղափարներով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Հիմնադրամից նշում են, որ 3 տարի առաջ հանձնաժողով են ստեղծել, որին հանձնարարված է եղել ուսումնասիրել՝ ինչ է կատարվել 1915 թվականին Օսմանյան կայսրության հայերի հետ:

Հանձնաժողովի անդամները վերջին 3 տարում հանդիպումներ են ունեցել գիտնականների հետ, ովքեր ուսումնասիրել են Օսմանյան պատմություն, Հայոց պատմություն, քննարկումներ են ունեցել նաև ցեղասպանագետների հետ:

Կոմիտեի անդամները նաև հանդիպել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների անդամներին:

Եռամյա ուսումնասիրություններից հետո 20 անդամից կազմված հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը:

Հայոց ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է 6հայկական վիլայեթի բնակչությունը` մոտ 1.5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվել է աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---