Ադրբեջանում չեղարկել են Նովրուզի միջոցառումները և հորդորել հետաձգել հարսանիքները10 մարտի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը՝ Ադրբեջանում չեղարկել են Նովրուզի տոնական միջոցառումները: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Կառավարությանը կից գործող Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Haqqin.az-ը: «Հաշվի առնելով խորհրդակցությունները մասնագետների և ԱՀԿ հանձնարարականները` օպերատիվ շտաբը հորդորում է կազմակերպություններին առաջիկայում չանցկացնել զանգվածային միջոցառումներ՝ հետաձգելով դրանք»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանի կառավարությունը նաև կոչ է արել հետաձգել առաջիկա ամիսներին նախատեսվող հարսանիքները: Խորհուրդ չի տրվում նաև զանգվածային սգո միջոցառումներ անցկացնել: «Վիրուսի տարածումը կանխելու համար կոչ ենք անում քաղաքացիներին հեռու մնալ մարդկանց կուտակումներից, փակ տարածքներից և պահպանել կանխարգելիչ միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ: Ադրբեջանում կորոնավիրուսով 11 մարդ է վարակվել: Նրանք հիմնականում Իրանից են վերադարձել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |