Պատմության մեջ երկրորդ մարդն է ամբողջությամբ բուժվել ՄԻԱՎ-ից11 մարտի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Պատմության մեջ երկրորդ անգամ մարդն ամբողջությամբ բուժվել է ՄԻԱՎ-ից: Բժիշկները հաստատել են, որ Լոնդոնում բնակվող 40-ամյա Ադամ Կաստիլյեխոն լիովին բուժվել է: Տղամարդու մոտ ՄԻԱՎ էր ախտորոշվել 2003-ին: Նրան ոսկրածուծի ցողունային բջիջներ են փոխպատվաստել քաղցկեղից բուժելու համար, որն ախտորոշվել էր Կաստիլյեխոյի մոտ: Դոնորն ուներ գենի մուտացիա, որը պաշտպանում էր իրեն, իսկ այժմ նաև Կաստիլյեխոյին, ՄԻԱՎ-ից, գրում է Interfax-ը: Ինչպես նշում են բժիշկները, Ադամ Կաստիլյեխոն ավելի քան 30 ամիս է՝ այլևս չի ընդունում հակառետրովիրուսային դեղամիջոցները, իսկ վիրուսը նրա արյան մեջ չի հայտնաբերվել: Ավելի վաղ նույն մուտացիայով ոսկրածուծի նմանատիպ փոխպատվաստումից հետո ՄԻԱՎ-ից բուժվել էր աշխարհում առաջին մարդը՝ այսպես կոչված «բեռլինյան պացինետ» Թիմոթի Բրաունը: Այդ մասին հայտնի է դարձել 2011-ին՝ փոխպատվաստումից 3.5 տարի անց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |