Կորոնավիրուսի հարցով խորհրդաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով![]() 11 մարտի 2020 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Նյու Յորքում կայանալիք կորոնավիրուսին նվիրված «Գործարարությունը կորոնավիրուսի տարածման պայմաններում» խորհրդաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով: Այս չեղարկումը համալրում է ԱՄՆ-ում չեղարկված կամ հետաձգված համաժողովների և այլ միջոցառումների երկար ցանկը, տեղեկացնում է Bloomberg-ը: ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով ավելի քան 50 խոշոր կորպորատիվ միջոցառում է չեղարկվել կամ հետաձգվել, որոնց մոտ 1 մլն մարդու մասնակցություն էր ակնկալվում: Չեղարկվել է նաև Նյու Յորքի ավտոսալոնը: Նյու Յորքի արվարձան Նյու Ռոշելում մեկ մղոն շառավիղով հատուկ գոտի է ստեղծվել: Ըստ նահանգապետ Էնդրյու Կոումոյի՝ այդ գոտում կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ քանակն է: Քաղաքում կփակվեն մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը: Այնտեղ են գործուղվել ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները: Մարտի 10-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրսուվ վարակման 804 դեպք կա, մահացել է 28 մարդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |