Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա խնամակալ կարող է դառնալ նրա եղբայրը

Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա խնամակալ կարող է դառնալ նրա եղբայրը

PanARMENIAN.Net - Գյումրիում ծեծի ենթարկված աղջկա խնամակալ կարող է ճանաչվել նրա եղբայրը: Գյումրու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, քննելով 13-ամյա աղջկա և նրա եղբոր գործը, նրանց առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ է ճանաչել, տեղեկացնում է «Ցայգը»:

Նրանք կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար: Հաջորդ քայլն աղջկա հանդեպ խնամակալություն սահմանելն է: Քննարկվող տարբերակներից մեկը եղբորը, որի 18 տարին կլրանա մի քանի ամսից, նրա խնամակալ ճանաչելն է:

Ինչպես հայտնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից, աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Երեխան շարունակում է գտնվել բժիշկների խիստ հսկողության տակ, վիճակը դեռ ծանր է:

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կնոջն ու նրա դստերը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել էր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---