«Գոլդեն Փելեսում» կարատինում գտնվող քաղաքացիները մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն11 մարտի 2020 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Իրանից ժամանած և կորոնավիրուսի կարանտինում գտնվող 31 քաղաքացին կրկնակի թեստավորումից հետո, մինչև շաբաթվա վերջ՝ մարտի 15-ը, դուրս կգան կարանտինից, PanARMENIAN.Net ին ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Անդրադառնալով ՀՀ-ում վարակի մեկ հաստատված դեպիքն՝ նա նշեց, որ քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ չունի: «Կրկնակի թեստ կդրվի, որից հետո, եթե վիրուսը բացառվի, նա դուրս կգրվի: Իսկ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները նույնպես իրենց լավ են զգում, կրկնակի թեստավորումից հետո, եթե ամեն ինչ լավ լինի, մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն»,- ասաց Նիկողոսյանը: ԱՆ խոսնակը նշեց նաև, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր երկրում չկան: ՀՀ ԱԳՆ-ն մարտի 10-ին հորդորել էր խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի մեծ տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ խորհուրդ էր տվել խուսափել շփումից ու ինքնամեկուսանալ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |