ՊՎԾ. ՊՆ-ում դիզվառելիքի գնման գործընթացում խախտումներ են եղել

ՊՎԾ. ՊՆ-ում դիզվառելիքի գնման գործընթացում խախտումներ են եղել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության կողմից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացում խախտումներ են գտել, հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից:

Ըստ ՊՎԾ-ի՝ ՊՆ-ում ուսումնասիրվել է 2019-ին կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականությունը և արդյունավետությունը:

Մասնավորապես, ուսումնասիրվել է ՊՆ կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից վառելանյութի ձեռքբերման գործընթացը:

Արդյունքում գնման գործընթացին վերաբերող խախտումներ են գտել` նման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։

ՊՎԾ-ն ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---