Վրաց եկեղեցին հրաժարվել է հաղորդության ծեսը կորոնավիրուսի պատճառով փոխել11 մարտի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Վրաց ուղղափառ եկեղեցին հրաժարվել է կորոնավիրուսի պատճառով փոխել Սբ հաղորդության ծեսը, որը ենթադրում է ընդհանուր գդալի օգտագործում: Եկեղեցին հրաժարվել է առաջարկից՝ չնայած առողջապահության նախարարության պաշտոնայների զգուշացումներին, որ դա կարող է նպաստել վարակի տարածմանը, տեղեկացնում է OС Media-ն: Ընդհանուր գդալը Վրաց ուղղափառ եկեղեցում օգտագործվում է հավատացյալներին գինի բաժանելու համար, որը համարվում է Հիսուս Քրիստոսի արյունը: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հաստատել է, որ իրենց խնդրել են ախտահանել եկեղեցիները: Վրաստանում կորոնավիրուսով հիվանդության 8 նոր դեպք է գրանցվել. այդպիսով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Առաջին անգամ Վրաստանում վարակը հայտնաբերվել է երեխայի մոտ: Հաղորդությունը քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից մեկն է, որ հիմնականում կատարվում է պատարագի ընթացքում։ Հաղորդության նյութերն են հացը և գինին։ Հացը՝ նշխարհը, Հայ առաքելական եկեղեցու ավանդության և դավանանքի համաձայն անթթխմոր է՝ բաղարջ (ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ), ցորենի մաքուր ալյուրից։ Գինին ևս, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ, պետք է լինի մաքուր ու անխառն՝ անապակ, առանց ջուր խառնելու։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով |