Վարչապետ. Քոչարյանից, Սարգսյանից և մյուսներից առգրավվելիք միջոցները կուղղվեն բանակին11 մարտի 2020 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում Տաթևի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է՝ միջոցները, որ խոստացել էր հետ բերել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց մոտ են և պետք է հետ բերվեն: Հիշեցնելով իր հայտարարությունը, թե 5 տարում $2.5 մլրդ պետք է ծախսվի բանակի վրա, որից $1.2 մլրդ-ը՝ հակակոռուպցիոն պայքարով պետք է վերադարձվի, Փաշինյանը խորհուրդ է տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին կամավոր անել դա. «Կամավոր չբերեք՝ բերման կենթարկենք, որ եվրոպաներում ուզում եք պախկվեք»: «Էդ փողերը Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի և մյուսների մոտ են: Թող բերեն, վերադարձնեն: Իսկ ՍԴ-ն նրանց հույսն ա, որ ասի, թե... թալանած միլիարդներն անձեռնմխելի են, որովհետև Իտալիայում են պահել: Բայց ժողովրդի ձեռքերը երկար են՝ հասնելու ենք, հետ բերենք»,- ասել է վարչապետը: 2018-ի դեկտեմբերին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել էր զինված ուժերի մարտունակության բարձրացումը՝ հավելելով, որ դրա համար հարկավոր է $2.5 մլրդ ներդնել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |