Գյումրիում ծեծված կնոջ թաղմանը մի քանի պաշտոնյա էր ներկա. Հարազատները չեն եկել

Գյումրիում ծեծված կնոջ թաղմանը մի քանի պաշտոնյա էր ներկա. Հարազատները չեն եկել

PanARMENIAN.Net - Գյումրիում ընկերոջ կողմից ծեծվելով սպանված 43-ամյա կնոջ հուղարկավորությանը ներկա են եղել Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նազարյանը:

Մարտի 5-ին կենցաղային վեճի արդյունքում 28-ամյա երիտասարդը ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Կինը մահացել էր, երեխան բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, ապա՝ Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

«Այս դեպքը չէր լինի, եթե հարազատները, հարևանները, ուսուցիչները ժամանակին ահազանգեին և, իհարկե, եթե սոցիալական ծառայողները պատշաճ կատարեին իրենց գործառույթները։ Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն»,- նշել է Նազարյանը։

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը պարտավոր է պատասխանատու լինել իր քաղաքացու համար։

Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ կնոջ թաղմանը հարազատներից ոչ ոք ներկա չէր:

Թաղման արարողությունը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը:

Photo. Press Office of Gyumri Municipality
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---