Հարվի Վայնշտեյնը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել![]() 11 մարտի 2020 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում էր բռնաբարության ու սեռական ոտնձգությունների քրգործերի մի քանի դրվագով, դատապարտվել է 23 տարվա ազատազրկման։ The Guardian-ի հաղորդմամբ՝ նա մեղավոր է ճանաչվել 2 դրվագով։ Մաքսիմալ պատիժը երկու գործով կարող էր կազմել 29 տարի։ Վայնշտեյնը հոլիվուդյան առաջին աստղն էր, ում կողմից սեռական ոտնձգությունների ու բռնության դրվագների մասին փաստը հայտնի դարձավ #metoo շարժման ընթացքում։ 2017-ից ի վեր նրա կողմից բռնության ենթարկվելու մասին մոտ 80 կին էր հայտնել՝ թե աստղեր, թե նրա Miramax պրոդյուսերական ընկերության նախկին աշխատակցուհիներ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |