Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից11 մարտի 2020 - 21:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել։ Բոլոր վարակակիրները մեկուսացվում են, ինչպես նաև՝ նրանց հետ շփում ունեցած մարդիկ։ Ներկայացնում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդները՝ կորոնավիրուսից խուսափելու ուղղությամբ։ Կորոնավիրուսի ամենատարածված ախտանշաններից են ջերմությունը, հազն ու թուլությունը: Որոշ վարակակիրների մոտ, սակայն, կարող են ի հայտ չգալ ախտանշաններ: Մարդկանց 80%-ի դեպքում վիրուսից բուժվում են՝ ընդ որում, առանց հատուկ կուրսի: Հիվանդությունը մարդուց մարդու է փոխանցվում հազալու կամ փռշտալու արդյունքում առաջացող կաթիլների միջոցով, որոնք կարող են ընկնել մարդու կամ նրան շրջապատող առարկաների և իրերի վրա: Կարևոր է հնարավոր վարակակրից հեռավորություն պահպանել: Քիչ, բայց հավանական է, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել նաև վարակակիր, բայց ընդգծված ախտանշաններ չունեցող անձնից: Վիրուսի մասնիկները ձեռքերից վերացնելու համար անհրաժեշտ է պարբերաբար լվացվել օճառով, մաքրել ձեռքերն ալկոհոլային հիմքով գելերով: Ձեռքերը ճիշտ լվանալու ԱՄՀ ուղեցույցը՝ կից տեսանյութում․
Չի կարելի ձեռքերով դիպչել գլխին, քթին, բերանին: Անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի կանոնները. հազալիս կամ փռշտալիս փակել բերանն անձեռոցիկով կամ արմունկով՝ թույլ չտալով, որ վարակի հնարավոր մասնիկները փոխանցվեն շրջապատող մարդկանց: Վիրուսային ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել բժիշկներին: Նույնիսկ թեթևակի վատ զգալու, թույլ գլխացավի և թեթև արտահայտված ախտանշանների դեպքում պետք չէ տնից դուրս գալ: Կորոնավիրուսը բարդություններով է ընթանում տարեց մարդկանց, ինչպես նաև սոմատիկ հիվանդություններ ունեցողների մոտ (սրտի հիվանդություններ, դիաբետ): Մարդիկ, ովքեր վարակի ախտանշաններ չունեն, կարիք չունեն նաև դիմակ կրելու. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել վիրուսի ախտանշաններ ունեցողներին, նրանց խնամողներին, բժշկական հաստատություններում աշխատողներին: Կորոնավիրուսի պարագայում հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի, անհրաժեշտ չէ նաև կորոնավիրուսի կանխարգելման համար նախապես հակաբիոտիկներ խմել: ԱՀԿ-ից հայտնում են նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չի ստեղծվել: Ընտանի կենդանիներից կորոնավիրոսով վարակվելու գրանցված դեպք ևս չկա: Մարտի 11-ին ԱՎԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել։ Աշխարհում վիրուսով վարակված է 118 հազարից ավել մարդ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |