Իրաքում ԱՄՆ ռազմակայանը հրթիռակոծվել է. Նահանգները պատասխանել է12 մարտի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է: Այդ մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայլզ Քեգինսը: Հարձակման արդյունքում 2 ամերիկացի զինծառայող է զոհվել և 1 բրիտանացի: Կոալիցիայի ևս 12 մարտիկ վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քեգինսը հայտնել է, որ Քեմփ Թաջ ճամբարի ուղղությամբ մոտ 15 փոքր հրթիռ է արձակվել: Ի պատասխան ամերիկյան ավիացիան օդից հարվածներ է հասցրել Իրաքի «Ալ Հաշդ աշ Շահաբի» աշխարհազորի ռազմակայանին, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Դա Իրանի պատասխանն էր հունվարի 3-ին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ամերիկացիների գնդակոծության հետևանքով: Իրաքի տարածքում ամերիկայն 9 ռազմակայան կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ |