Մարտի 11-ից Չինաստան մեկնողների համար կարանտինի նոր կարգ է գործում12 մարտի 2020 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 11-ից Չինաստան մեկնողների համար կարանտինի նոր կարգ է գործում: Ըստ դրա՝ բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։ Վերջինիս բացակայության պարագայում՝ պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։ Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել պետության կողմից նշված հյուրանոցներում և պարտադիր թեստավորվել։ Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։ 14-օրյա կարանտինային ռեժիմի պահպանումը չի վերաբերում տարանցիկ ուղևորներին, որոնք օդանավակայանում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո շարունակելու են իրենց ուղևորությունը։ Չիաստանում ՀՀ դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ։ Չինաստանում կորոնավիրուսով նոր վարակումների ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել: Մարտի 12-ի դրությամբ ընդամենը 15 նոր դեպք է գրանցվել, մոտ կեսը՝ Ուհանում: Մարտի 11-ի դրությամբ նոր հիվանդների քանակը 19 էր: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |