Ուկրաինայում ՀՀ դեսպանություն. Ընդունելությունը սահմանափակվում է, կոչ ՀՀ քաղաքացիներին՝ կանգնել հաշվառման12 մարտի 2020 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 12-ից հյուպատոսական ընդունելությունն Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում (Կիև) և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, որպես կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառում, իրականացվելու է սահմանափակ ռեժիմով։ Այդ մասին ասվում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում: «Հորդորում ենք հյուպատոսական հիմնարկների այցելուներին դիմել վերը նշված հյուպատոսական հիմնարկներ միայն ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալու դեպքում և միայն նախնական գրանցումով։ Առայժմ այս ռեժիմը գործելու է մինչև ապրիլի 3-ը։ Միաժամանակ, դեսպանությունը հորդորում է Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, անհրաժեշտության դեպքում հետադարձ կապն ապահովելու նպատակով, կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով իրենց տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր (հասցե, հեռախոսահամար, էլ.փոստի հասցե) Ուկրաինայում ՀՀ դեսպանության կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային հասցեներին, կամ ֆեյսբուքյան պաշտոնական հաշիվներին: Դեսպանությունում և գլխավոր հյուպատոսությունում գործում են շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարներ։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորության չի առաջացնում։ Մարտի 11-ի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսի (COVID-19) 1 գրանցված դեպք կա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |