«Հեղափոխության պահապանների» տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

«Հեղափոխության պահապանների» տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում

PanARMENIAN.Net - Իրենց «Հեղափոխության պահապաններ» կոչող խմբի կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայհոյած տղամարդուն ստիպելու ներողություն խնդրելու հրապարակման հիման վրա ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում, ընթանում է հետաքննություն, PanARMENIAN.Net ին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Խումբը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր հոլովակով, որտեղ երևում է, որ իրենք տեսախցիկները միացրած գնացել են վարչապետին վիրավորած տղամարդուն պատկանող տարածք և ստիպում ներողություն խնդրել Փաշինյանից կամ «պատասխան տալ»:

Տարածված տեսանյութի վերջում խմբի հիմնադիրը հայտարարում է, որ այդ մարդուն պետք չէ հետապնդել, քանի որ նա զղջացել է իր արարքի համար, և հենց այդ պատճառով երիտասարդի դեմքը չեն նկարել: Նա նաև ասել էր, թե տղամարդը զղջում է իր ասածների համար:

«Եթե վարչապետն ուրիշ հրահանգ կտա, կլինի ուրիշ բան, չի տա, ուրեմն այսքանով այս թեման փակվում է»,- հայտարարել էր «Հեղափոխության պահապան» հանես եկողներից մեկը:

Տեսանյութում երևացող և ներողություն պահանջող տղամարդկանցից մեկը նաև «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակվողներից էր: 2019-ի աշնանը մի քանի հոգի ձվեր էին նետել և պաստառներ փակցրել ակումբի դռանն ու պատերին` «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ նյութի համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---