Apple Store-երում կորոնավիրուսի պատճառով չեն առաջարկի փորձել Apple Watch կամ AirPods12 մարտի 2020 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Apple Store-ի խանութներում չեն առաջարկի փորձել Apple Watch ժամացույցները կամ AirPods ականջակալները: Այս կանոնը կիրառվելու է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում, գրում է «Վեդոմոստին»՝ Business Insider-ին հղումով: Հաճախորդները կարող են խնդրել վաճառողից փորձանմուշը, սակայն վաճառողներն իրենք չպետք է դա առաջարկեն՝ ասվում է Apple-ի աշխատակիցների համար նախատեսված հրահանգներում: Ընկերությունը նաև հանձնարարել է իր խանութներում ձեռքերի ախտահանման միջոցներով դիսպենսերներ տեղադրել և լրացուցիչ անձնակազմ վարձել տեղանքի մաքրության համար: Նոր տիպի կորոնավիրուսն աշխարհում գրանցվել է արդեն մոտ 120,000 մարդու մոտ: Չինաստանում կորոնավիրուսով նոր վարակումների ռեկորդային ցածր ցուցանիշ է: Մարտի 12-ի դրությամբ այդ երկրում ընդամենը 15 նոր դեպք կա, մոտ կեսը՝ Ուհանում: Մարտի 11-ի դրությամբ նոր հիվանդների թիվը 19 էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |