Կորոնավիրուսից 1-ին զոհը` Ադրբեջանում. Մոսկվայում վիրուսից մահի կասկածը չի հաստատվել![]() 12 մարտի 2020 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել․ մահացածն Իրանից վերադարձած կին է։ Այս մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը` երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբին հղում անելով։ Նրա մոտ զուգորդվող այլ հիվանդություններ կային։ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող հիվանդանոցում, ուր կորոնավիրուսով հիվանդների են տեղափոխում, ևս մահ է գրանցվել։ Մահացածը 75-ամյա տղամարդ է, որը վերադարձել էր Իտալիայից։ Նրա մոտ պնևմոնիա էր ախտորոշվել, տեղափոխվել էր հիվանդանոց։ Սակայն, Lenta.ru-ի հաղորդմամբ, նրանից կորոնավիրուսի թեստ դեռ չէին հասցրել վերցնել, երբ տղամարդը մահացավ։ Նրա դին անալիզի ենթարկվեց, պարզվեց, որ մահվան պատճառն այլ վիրուս էր։ Ադրբեջանում կորոնավիրուսի 15, ՌԴ-ում՝ 28 հաստատված դեպք կա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |