Նավթային «պատերազմում» Սաուդյան Արաբիան ուժեղ հարվածել է ՌԴ-ին. Եվրոպա մատակարարվող նավթն էժանացվում է13 մարտի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան նավթային շուկայի «գնային պատերազմում» ուժեղ հարված է հասցրել Ռուսաստանին՝ հայտնելով, որ պատրաստվում է եռապատկել Եվրոպային մատակարավող նավթի քանակը և 1 բարելի դիմաց $25 մեծ զեղչով հումք վաճառել, հայտնում է Lenta.ru-ն՝ Bloomberg-ին հղումով: Եվրոպան ռուսական նավթի ավանդական շուկան է, իսկ գնային նոր քաղաքականության պատճառով այդ տարածաշրջանը վերածվում է Էր-Ռիադի և Մոսկվայի միջև «նավթային պատերազմի» ռազմադաշտի: Ըստ Energy Aspects Ltd խորհրդատվական ընկերության՝ Սաուդյան Արաբիայի առաջարկած զեղչն այնքան մեծ է, որ երկրի Arab Light նավթը դուրս կմղի ռուսական Urals-ին և հումք մատակարարող այլ ընկերություններին, եթե նրանք նույնպես չվերանայեն գնային քաղաքականությունը: Նավթի համաշխարհային գներն ընկել են մարտի 6-ից սկսած՝ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ ՕՊԵԿ+ գործարքից դուրս գալուց հետո: Արդյունքում ռուսական Urals-ի արժեքն ընկավ $16-ով, մարտի 12-ի դրությամբ այն վաճառվել է մեկ բարելի համար $32,25-ով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը |