ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվում են13 մարտի 2020 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը, ինչպես նաև դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով հիմք ընդունելով Կառավարության կոչը: Ելնելով վիրուսի տարածման վտանգից՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ևս չեղարկել է մինչև մարտի 25-ը պլանավորված Հայաստանի բոլոր առաջնությունները: Այսպիսով, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են: Հետաձգվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը: Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |